
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, կնկարահանվի Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմ, որը կհեռարձակվի արտասահմանյան հանրաճանաչ հեռուստաալիքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆիլմի նկարահանման նպատակով ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը կհատկացվի 168 հազար 750 եվրոյին համարժեք դրամ:
Նկարահանվելիք ֆիլմի սցենարը եւ բովանդակությունը պետք է համաձայնեցվի ՀՀ մշակույթի նախարարության հետ: Իսկ ֆիլմի հեռարձակման համար համագործակցություն կիրականացվի «Բազզ Բիզնես» կազմակերպության հետ:
Նշենք, որ վերջին տարիներին արտասահմանյան հայտնի «ՍԻ-Էն-էն» եւ «Եվրանյուզ» ալիքներով ներկայացվում են Հայաստանի մասին տեսահոլովակներ` նպատակ ունենալով այդպիսով Հայաստանն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար:
No comments:
Post a Comment