Sunday, October 2, 2011

Իրանի քաղաքացին թմրանյութը պահել էր «Կիա Ռիո» մեքենայի պահեստային անիվի ծածկոցի տակ

News.am. 1-10-2011- Իրանի քաղաքացին փորձել է թմրանյութ անցկացնել Հայաստան, սակայն բռնվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, Մեղրիի մաքսակետի Ագարակի հսկիչ անձնագրային կետում, Իրանից Հայաստան մուտք գործող Իրանի մի քաղաքացու պատկանող «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, բեռնախցիկի պահեստային անիվի ծածկոցի տակից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 8 գրամ զանգված:
«Կիա Ռիո»-ի վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

No comments: