Մի քանի գիտահետազոտական կենտրոնների գիտնականներից բաղկացած խումբը Բրազիլիայի Սերադո շրջանում հայտնաբերել է մինչ այժմ գիտությանն անհայտ կենդանիների 14 նոր տեսակ: Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող Conservation International (CI) ընկերությունը:
Սերադոն հանդիսանում է յուրահատուկ տիպի էկոհամակարգ, որտեղ, սավաննան միահյուսվում է անտառային խիտ բուսականության հետ: CI կենտրոնի 26 գիտնականներից եւ բրազիլական մի քանի համալսարանների ներկայացուցիչներից բաղկացած արշավախումբը կենդանիներին նոր տեսակները հայտնաբերել է Սերադոյի 716 հազար հա տարածք ունեցող Սերա Գերալ դը Տոկանտինիս կոչվող բնապահպանական կենտրոնի մոտակայքում: Մասնագետները մասնավորապես հայտնաբերել են 8 ձուկ, 3 սողուն, 1 երկկենցաղ, 1 կաթնասուն եւ 1 թռչուն:
Նշենք, որ նոր հայտնաբերված կենդանիներից են` Bachia տեսակի անոտանի մողեսը, Picumnus տեսակի գաճաճ փայտփորիկը եւ Proceratophrys տեսակի կոտոշավոր դոդոշը:
Tuesday, May 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment