Եվրոպացիների 40 տոկոսը կյանքում ոչ մի անգամ չի օգտվել ինտերնետ ցանցից, իսկ 250 մլն եվրոպացիներ ցանցից օգտվում են պարբերաբար: Ըստ «Թրենդ»-ի` Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում հաղորդվել է, որ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Հունաստանի քաղաքացիների 60 տոկոսը` մեծ մասամբ կենսաթոշակառուներ, չի օգտվում համաշխարհային «սարդոստայնի» հնարավորություններից:Միաժամանակ, Եվրոպայի այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Նիդեռլանդները, Դանիան, Ֆինլանդիան, ինտերնետից առավել շատ են օգտվում: Ըստ զեկույցի` եվրոպական երկրների կառավարությունները, հատկապես` Արեւելյան Եվրոպայի, պետք է իրականացնեն գործողություններ` ստեղծելով ինտերնետ մուտք գործելու ծառայությունների շուկա, որի միջոցով կիջեցվեն ծառայության գները, ինչը կնպաստի օգտվողների քանակի ավելացմանը:
Համեմատության համար նշենք, որ Սլովակիայում ինտերնետի` վայրկյանում 1մբ արագությունից օգվելու համար վճարում են 49 եվրո, իսկ Նիդեռլանդներում` 14: Զեկույցում նաեւ նշված է, որ Եվրամիությունը ցանկանում է ինտերնետից օգտվողների թիվը մինչեւ 2010 թվականը 20-ից հասցնել 30 տոկոսի: Եվրամիությունը նախատեսում է նաեւ խթանել on-line կոմերցիան եւ տարածել ցանցի միջոցով տարբեր ապրանքներ ձեռք բերողների ու ծառայություններից օգտվողների իրավունքների մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment