Saturday, May 31, 2008

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 29 ՄԱՅԻՍԻ- ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում իրենց տանը հայտնաբերվել են Թուրքիայից ԱՄՆ տեղափոխված հայկական ընտանիքի անդամների դիակները: Ինչպես հաղորդում է «Զաման» օրաթերթը` վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ, Մանաս Ուչարի, նրա կնոջ` Մարգրիտ Ուչարի, նրանց աղջիկների` Գրեյսի եւ Մարգոյի, ինչպես նաեւ Մարգրիտի մոր` Ֆրանսուհի Քեսիսօղլուի դիակները հայտնաբերվել են վերջինների մահից երկու կամ երեք շաբաթ անց: Ըստ ոստիկանության նախնական տվյալների, հայ ընտանիքի անդամների մահը հանարվոր է լինի սպանություն: Չի բացառվում նաեւ ինքնասպանության վարկածը: Տեղեկությունների համաձայն, Մանաս եւ Մարգրիտ Ուչարների դիակների մոտ հայտնաբերվել է 2 հրազեն, որոնցից մեկը գրանցված է եղել Մարգրիտի անունով: Բացի դրանից Մանաս Ուչարի մարմնին հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Նշվում է, որ ընտանիքի հայրը` Մանաս Ուչարը, Թուրքիայից Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել դեռեւս 1970-ական թթ.:

No comments: