Saturday, May 17, 2008

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որ մայիսի 6-ին Կաթոլիկ եկեղեցու պետ Բենեդիկտոս 16-րդի պաշտոնական հրավերով Վատիկան էր մեկնել, աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ` Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ հավատացյալների հետ շաբաթական հանդիպման ժամանակ, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, հորդորել է «բոլոր ազգերին եւ երկրներին միասնաբար դատապարտել բոլոր ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել պատմության ընթացքում»: «Այդ ոճրագործությունների ուրացումը նույնքան անարդար է, որքան այդ հանցանքները գործելը: Աշխարհի շատ երկրներ ճանաչել եւ դատապարտել են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը», նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Հավատացյալների հետ հանդիպման ժամանակ Բենեդիկտոս 16-րդը խոսել է հայ քրիստոնյաների դաժան փորձությունների մասին՝ «հատկապես վերջին դարի ընթացքում»:

No comments: