«Panorama.am», 07.05.08: ԱՊՀ երկրների շրջանակում սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում: Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, այդ ցուցանիշը կազմել է 13.1 տոկոս, ինչը գերազանցում է պետբյուջեով նախատեսված ցուցանիշը` 9.6 տոկոսը: Նման վիճակագրական տվյալներ է հրապարակել ԱՊՀ միջպետական վիճակագրության կոմիտեն:ExpertOnline-ի հաղորդմամբ, հունվար-մարտ ամիսների ընթացքում բարձր գնաճ է արձանագրվել նաեւ Ադրբեջանում` 8 տոկոս, Ղրղզստանում` 6.1, Ռուսաստանում` 4.8 տոկոս, Հայաստանում` 4.8, Մոլդովայում, Բելոռուսում` 4.1 տոկոս: Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 3.4 տոկոս, Տաջիկստանում` 2.6, Ղազախստանում` 2.5: Կոմիտեն Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում գների աճի դինամիկայի վերաբերյալ տվյալների չի տիրապետում:
Բոլոր երկրներում, բացառությամբ Ադրբեջանի եւ Ղազախստանի, առաջին եռամսյակում գնաճն ավելի բարձր է եղել, քան 2007-ի նույն ժամանակահատվածում:
ԱՊՀ երկրներում գնաճի բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված է սպառողական ապրանքների գների աճով: Այսպիսով, երեք ամիսների ընթացքում ապրանքներն Ուկրաինայում թանկացել են 14.9 տոկոսով, Ադրբեջանում` 11.6 տոկոսով, Մոլդովայում 7.4 տոկոսով, Հայաստանում` 6.5 տոկոսով, իսկ Ռուսաստանում` 5.7 տոկոսով: Ծառայությունների սակագները զգալիորեն ավելացել են Բելոռուսում` 9.5 տոկոսով, Ռուսաստանում` 7.5 տոկոսով, Ուկրաինայում` 7.4 տոկոսով, Ղրղզստանում` 6.4 տոկոսով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment