«ԼՐԱԳԻՐ», 09.05.08: Վերնագրում տրված հարցի պատասխանն է ուզում ստանալ Ժողովրդական Կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Մայիսի 9-ին Տեսակետ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է այդ մասին, երբ լրագրողներին տեղեկացրել է քաղաքական թեմայով բանաստեղծությունների նոր ժողովածուի առաջիկա լույսընծայման մասին:Այդ ժողովածուում բանաստեղծություններ կան գրեթե բոլոր կուսակցությունների, այդ թվում եւ ավանդական երեք կուսակցությունների մասին: «Հնչակը փուչիկ է, ռամկավարը քամի, էլ ով մնաց ձեր համին», արտասանում է Տիգրան Կարապետյանը: Իսկ Դաշնակցության մասին նրա բանաստեղծական որակումը, որ տեղ է գտել ստեղծագործությունների մեջ, պայմանավորված է հենց նաեւ այն հանգամանքով, որ ՀՅԴ ծնողները Տիգրան Կարապետյանի համար անհայտ են: «Դաշնակները բջիկ են», իր գրածից մեջբերում է Տիգրան Կարապետյանը: «Չէ, վատ առումով չեն բջիկ: Չէ, մինչեւ այսօր չգիտենք հերն ու մերն ով են: Ազնիվ խոսք, ես չգիտեմ, Պարսկաստանից է գալիս, թե Միացյալ Նահանգներից է գալիս, Հալեպից է գալիս, Բեյրութից է գալիս: Ես չգիտեմ, ով են ծնողները Դաշնակցության: Երկրորդն էլ, շատ կարողանում են հարմարվել միանգամից», ասում է Տիգրան Կարապետյանը:
Ի դեպ, նա ասել է, որ ի տարբերություն առաջին ժողովածուի, որը կոչվում էր «Հուշերի փլատակներում», երկրորդ ժողովածուն կոչվելու է «Թեժ հուշերի փլատակներում», քանի որ այն բացառապես քաղաքական է, ի տարբերություն առաջինի, որը ոչ միայն քաղաքական էր, այլ նաեւ լիրիկական:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment