2007 թվականի, Խաղաղության Նոբելյան Մրցանակըե շնորհվել է Կլիմայի Փոփոխության Փորձագետների Միջ կառավարական Խմբին (IPCC) եւ Ալբերտ Առնոլդ (Ալ) Գոռին: Այս հեղինակավոր մրցանակից անմասն չէ նաեւ Հայաստանը: Այսպես` «Մարդածին կլիմայի փոփոխության մասին մեծածավալ գիտելիքներ ստեղծելու եւ տարածելու, եւ այդ փոփոխությանը հակազդելու համար պահանջվող միջոցառումների հիմքերը ստեղծելու գործում ներդրած ջանքերի համար» հավաստագիր է ստացել բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության հողերի եւ մթնոլորտի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Մարտիրոս Ծառուկյանը:
«Ես աշխատել եմ Կլիմայի Փոփոխության Փորձագետների Միջկառավարական խմբում եւ ներկայացրել եմ Հայաստանը: Իսկ հավաստագիրը ստացել եմ խմբի աշխատանքում իմ ունեցած ներդրման համար»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Ծառուկյանը: Նրա խոսքով, հավաստագրի պատճենի հետ մեկտեղ իրեն են ուղարկել շնորհավորական նամակ, որտեղ նշում է. «Ուզում են տեղյակ լինեք, որ այս հեղինակավոր պարգեւի պատիվը պատկանում է ձեզ եւ այն գործընկերներին, ովքեր այնքան նշանակալի ներդրում ունեցան «IPCC»-ի աշխատանքներում»:
Նշենք, որ Մ. Ծառուկյանը մինչ այս «IPCC»-ի խմբի հետ 15 տարի «Խաղաղության Նոբելյան Մրցանակիե»հավակնորդներից է եղել:
Monday, May 12, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment