Monday, May 12, 2008

Ադրբեջանական կողմը տապալել է չորս հայ քաղաքացիների հանձնումը

«PanARMENIAN.Net», 03.05.08: Ադրբեջանական կողմը տապալել է չորս հայ քաղաքացիների հանձնումը, որոնք մի քանի օր առաջ, մոլորվելով, հայտնվել էին Նախիջեւանում: Ինչպես հաղորդել են Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների գծով պետական կոմիտեում, նախանշված ժամին՝ տեղի ժամանակով 18:00-ին Հայաստանի Արարատի շրջանի Երասխավան գյուղի մոտ ադրբեջանական եւ հայկական կողմերը հանդիպեցին, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ոչ ոքի չեն պատրաստվում փոխանցել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիներ՝ Վանիկ Նիկոլայի Զմբոյանը (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանը (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանը (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյանը (Նորադուզ) գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Այնուհետեւ, վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ հավանաբար անցել Նախիջեւանի կողմ: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները լրատվություն էին տարածել, ըստ որի «Ադրբեջանում ձերբակալվել են հայ հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնք սադրանք էին նախապատրաստում»:

No comments: