Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ծխելու հետեւանքով ամեն տարի մոտ 1.2 մլն մահվան դեպք է արձանագրվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության Հակածխախոտային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարջյանը: Ըստ նրա, հակածխախոտային միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, կանխատեսվում է, որ 2020-ին այս ցուցանիշը կհասնի 2 միլիոնի, այսինքն` կգրանցվի մահվան ընդհանուր դեպքերի 20%:
Ա. Բազարջյանի խոսքով, Հայաստանում այսօր մեծահասակ բնակչության մոտ 30%-ը կանոնավոր` ամենօրյա ծխող է համարվում: Իսկ ծխողների 55 %-ը տղամարդիկ են կազմում: Այսինքն` վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում ծխող կանանց ու տղամարդկանց թիվը գրեթե հավասար է: ,Չնայած, պետք է նշել, որ վերջին շրջանում հանրապետությունում հակածխախոտային գործողությունների բնագավառում իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Վերջին երեք տարիներին, ծխողների թիվը կտրուկ նվազել էե,-նշեց Ա. Բազարջյանն ու ավելացրեց, որ այսօր երկրի քաղաքականությունը քաջալերում է բնակչության առողջ ապրելակերպը:
Նշենք, որ անցյալ տարի հանրապետությունում գրանցվել էր ծխող տղամարդկանց թվի 3-4 տոկոս նվազեցում: Իսկ ծխող կանանց ցուցանիշն 2006-ի համեմատ չէր փոխվել: Իսկ համաշխարհային բանկի աշխատանքային խմբի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2007-ին ամենօրյա ծխողների թիվը 60%-ից նվազել է` հասնելով 53-54 տոկոսի:
Thursday, June 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment