«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», Ռ/Կ. 30.05.08: Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերը ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել` հիմնականում քվեարկությունից հետո: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ այսօր հրապարակված վերջնական զեկույցում:
«Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական եւ քվեարկության շրջանում` լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ պարտավորությունների առնչությամբ` մասնավորապես ընտրության օրվանից հետո», - նշված է զեկույցում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում: - «Այն ցուցաբերեց անբավարար հարգանք ժողովրդավարական ընտրությունների հետ կապված հիմնական չափանիշների նկատմամբ եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը: Հատկապես ձայների հաշվարկի գործընթացում ի հայտ եկան թափանցիկության եւ հաշվետվության թերություններ, իսկ բողոքարկման գործընթացները լիարժեք արդյունավետ չէին»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունների մոնիտորինգը իրականացրել է 44 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցությամբ` ԵԱՀԿ-ի անդամ շուրջ 40 պետություններից: Զեկույցը գնահատում է ընտրական գործընթացները ԵԱՀԿ պարտավորությունների, այլ միջազգային չափանիշների եւ ազգային օրենսդրության համապատասխանության տեսանկյունից:
«Հայաստանում առկա են հիմնավոր իրավական հիմքեր` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. մեր զեկույցում առանձնացված թերությունները ծագում են առկա օրենքների եւ կանոնների արդյունավետ եւ անկողմնակալ գործադրման վճռականության պակասի արդյունքում», - հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Քրիսթիան Շթրոհալը: - «Հայաստանի ընտրական համակարգը պահանջում է ոչ այնքան հետագա տեխնիկական կամ իրավական բարեփոխումներ, որքան անհարկի պետական միջամտությունից զերծ եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական ընտրական գործընթացին իշխանությունների` բոլոր մակարդակներով, ինչպես նաեւ այլ քաղաքական դերակատարների իրական նվիրվածություն»:
«Զեկույցը ներկայացնում է կոնկրետ առաջարկություններ Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման ուղղությամբ` ներառյալ ընտրական գործընթացներում հասարակական վստահության պակասի հետ կապված միջոցառումներ, բոլոր քաղաքացիների համար ապահովելու ուժի գործադրումից եւ ահաբեկումից զերծ քվեարկություն, եւ հաստատելու հստակ սահմանազատում պետական կառույցների եւ իշխող քաղաքական կուսակցության միջեւ», - ասված է ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում:

No comments:
Post a Comment