Thursday, June 5, 2008

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» 72,16%-Ը ՊԱՏԿԱՆՈՒՄ Է «ԳԱԶՊՐՈՄԻՆ»

«Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալն ավելացել է եւ ներկայումս կազմում է ավելի քան 278 մլրդ դրամ (մոտ 903 մլն ԱՄՆ դոլար), որը բաժանված է 55 մլն 314 հազար 992 սովորական անվանական բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 5 մլն 026,5 հազար դրամ անվանական արժեքով: Ինչպես «Նոյյան տապանին» հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալի 72,16%-ը պատկանում է «Գազպրոմին», 22,78%-ը` ՀՀ էներգետիկայի նախարարությանը եւ 5,06%-ը` «Իտեռա» ռուսաստանյան ընկերությանը:

No comments: