Անգլիայում եւ Ուելսում ամեն տարի աղբակույտեր է ուղարկվում ավելի քան 3,5 միլիոն տոննա մթերք, որի արժեքը մոտավորապես 17,4 միլիարդ դոլար է: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի թափոնների եւ պաշարների հետազոտման կառավարական կազմակերպության (WRAP) աշխատակիցները:
WRAP-ի աշխատակիցները կատարել են նման կարգի առաջին հետազոտությունը եւ պարզել, որ դեն նետված սննդամթերքի 60 տոկոսը նույնիսկ փաթեթից բացված չէ: Ըստ որում, գրեթե 2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ապրանքների պիտանելիության ժամկետը լրացած չի եղել: Հետազոտողները հաշվարկել են, որ բրիտանական միջին ընտանիքը տարեկան աղբակույտեր է ուղարկում այն մթերքների 18 տոկոսը, որը գնում է: Երեխաներ ունեցող ընտանիքներում այս ցուցանիշն ավելի բարձր է` ձեռք բերված պարենի 27 տոկոսը: Այս եզրակացություններն արվել են 2138 ընտանիքների աղբարկղների պարունակության հետազոտման հիման վրա:
WRAP-ի աշխատակիցները նաեւ պարզել են, որ ամենից հաճախ աղբարկղերում հայտնվում են սալաթ, մրգեր եւ հաց: Դեն նետված մթերքների մեջ հացաբուլկեղենն ըստ քաշի կազմում է մինչեւ 19 տոկոս, իսկ բանջարեղենը` 18 տոկոս: Մսամթերքին եւ ձկնամթերքին բաժին է ընկնում սննդային աղբի ընդհանուր արժեքի 18 տոկոսը, իսկ կիսաֆաբրիկատներին 21 տոկոսը: Բրիտանիայում տարեկան նետվում է 5500 ամբողջական հավ, 440.000 կիսաֆաբրիկատների փաթեթ, 1,3 միլիոն յուղորդի չբացված տուփ:
WRAP-ի ղեկավար Լիզ Գուդվինի խոսքով, այդ սննդային թափոնները ,մեծ ազդեցություն են գործում շրջակա միջավայրի վրաե: Բանն այն է, որ չօգտագործված մթերքների մեծ մասը չտեսակավորված աղբի հետ ստացվում է քաղաքային աղբակույտեր, այլ ոչ թե սննդային թափոնների համար հատուկ աղբարկղեր, որոնց պարունակությունը պետք է ուղարկվի երկրորդային վերամշակման: Մթերքները նեխելիս անջատվում է մեթան, որն ուժեղացնում է ջերմոցային էֆեկտի գործողությունը:
Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի նախարար Ջոան Ռադոկը նշում է, որ այս հետազոտության արդյունքները ,շշմեցնում ենե? հատկապես հաշվի առնելով, որ Երկրագնդի շատ բնակիչների առջեւ ծառացած է պարենի պակասի խնդիրը:
«Ամենից շատ ինձ ապշեցրել է այն, որ մենք մթերքների հետ միլիարդներ ենք դեն նետում այն դեպքում, երբ մթերքների գներն աճում են, եւ ընդհանրապես մենք ջանում ենք ավելի ամուր ձգել գոտիները,- կրկնում է նրան Լիզ Գուդվինը: -Հետեւաբար, դա տնտեսական եւ սոցիալական հարց է: Դա նաեւ ցույց է տալիս, որ մենք քիչ ենք գնահատում մթերքները»:
Thursday, June 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment