Thursday, June 5, 2008

Տաքսու վարորդը տեղափոխել է սեփական տան գողին

Չինական Հուայնան քաղաքի տաքսու վարորդը դարձել է իր սեփական տունը կողոպտած հանցագործի ակամա գործընկերը: Տաքսու վարորդն օգնել է գողին բեռնել գողոնը մեքենայի մեջ եւ տեղափոխել է հանցագործին, հայտնում է Ananova-ն:
Բացատրելով, թե ինչու նա այդքան շատ իրեր ունի` հանցագործը պատմել է տաքսու վարորդին, որ ինքը նոր է վերաադարձել գործուղումից հայրենի քաղաք: Տաքսու վարորդը նշել է, որ, օգնելով ուղեւորին բեռնել իրերը, նա նկատել է իրերի մեջ անպոչ ձուկ ճիշտ այնպիսին, ինչպիսին նա ուներ իր սառնարանում:
Չինացու մտավախություններն արդարացվել են, երբ նա վերադարձել է տուն եւ հայտնաբերել, որ իր տուն գող է մտել, որը գողացել է անգամ վերոնշյալ ձուկը:
Արդյունքում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին: Նրան արդեն մեղադրանք է ներկայացվել:

No comments: