ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը պատրաստ է կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: «Պետք չէ խաբել, ասել, որ Հայաստանը մերժել է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ առաջարկը, Հայաստանը չի մերժել»,- ասաց նա, ընդգծելով, որ կարելի է ստեղծել հայ-թուրքական միջպետական հանձնաժողով, որի շրջանակներում կարող է քննարկվել երկու երկրների միջեւ առկա հարցերի ողջ սպեկտրը: «Հույս ունենանք, որ չենք վերադառնալու նախկին ոճին, որովհետեւ նախկինում մենք չենք հաջողել հարաբերույթուններ կարգավորելու, առաջընթաց արձանագրելու հարցում: Այդ է պատճառը, որ ես կոչ կանեի, որ նոր ոճով մոտենանք, մոտակա ժամանակներս իսկապես առաջընթաց արձանագրենք մեր հարաբերություների կարգավորման մեջ»,- ասաց նախարարը:
Wednesday, June 11, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment