ՑԻՆՑԻՆԱՏԻ, 3 ՀՈՒՆԻՍԻ: Ոստիկանությունը շարունակում է հետաքննել քրեական գործը, որի շրջանակներում անցյալ ամռանը Ցինցինատի քաղաքի հայազգի մի բնակիչ ձերբակալվել էր նախագահի թեկնածու Բարակ Օբամայի տունը պահպանող Գաղտնի ծառայության գործակալների ուշադրությունը գրավելու հետեւանքով: Ոստիկանները ձերբակալել էին Դավիթ Զաքարյանին: Նրան առաջադրվել էր մեղադրանք` 8 դյույմից ավելի երկարությամբ շեղբով դանակ կրելու համար: Դանակը առգրավվել էր նրա մեքենայից: Օրեր անց Զաքարյանը ազատ էր արձակվել, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը հետաձգվել է մի քանի անգամ: Հունիսի 12-ին տեղի կունենա նախադատավարական մամլո ասուլիս: Ըստ դատախազ Ալեն Կուկի, հետաձգման պատճառներից մեկն այն է, որ նրանք դժվարանում են գտնել հայերեն լեզվի թարգմանիչ:
Wednesday, June 11, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment