Tuesday, June 17, 2008

Իսպանիայում պայքարում են ռուսական մաֆիայի դեմ

Իսպանիայի ոստիկանությունը հունիսի 13-ին լայնածավալ գործողություններ է սկսել հանցավոր կազմակերպության դեմ, որի անդամները ռուսական ծագում ունեն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Գործողությունները սկսվել են դատավոր Բալտասար Գարսոնի հրամանով: Դատավորը 25 մարդու ձերբակալման թույլտվություն է տվել: Տվյալ 25 մարդուն կասկածում են Իսպանիայի տարածքում փողերի լվացման մեջ: Ըստ տարբեր տվյալների օպերատիվ աշխատանքներին կմասնակցեն 200–ից 300 ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հետաքննություններ կանկացնեն Մալագայում, Ալիկանտում, Բարսելոնայում, Մադրիդում, ինչպես նաեւ Բալեարյան կղզիներում: Կան տեղեկություններ, որ իսպանացիներին օգնում են նաեւ արտասահմանյան հատուկ նշանակության ծառայություններ: Օպերատիվ գործողություններ սկսելու շարժառիթ է դարձել հանցագործների ֆինանսական կազմակերպության բացահայտումը: Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել 500 բանկային հաշիվներ, որոնք ավելի վաղ օգտագործվել են հանցագործների կողմից:

No comments: