Tuesday, June 17, 2008

Թուրքական բանակը հետադիմական է

Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ իր հետադիմական հայտարարություններով, թուրքական բանակը «կացնահարում է» երկու համայնքերին միավորելու միջոցով Կիպրոսի խնդրի լուծման բոլոր հույսերը:
«Ֆայնենշնլ թայմս»- ին տված հարցազրույցում Խրիստոֆիասն ասել է, որ կղզում լուծում գտնելու գործը կանգնել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության «Կիպրոսը երկու տարբեր ժողովուրդներից կազմված լինելու» մասին գաղափարով կղզին բաժանելու ցանկության մեծ խոչընդոտի առաջ:
«Նման մոտեցումը հուսալքող է: Կիպրոսը կազմված է երկու համայնքներով միասնական ժողովրդից: Կղզում հաշտության միակ ընդունելի լուծումը երկու հասարակությունների իրավունքները ճանաչող մեկ հանրապետության ստեղծումն է: Անկարան առաջնորդությունը տալիս է կղզում 36 հազար զինվոր տեղակայած եւ վերամիավորմանը դեմ թուրքական բանակի հետադիմական մոտեցմանը», -ասել է Խրիստոֆիասը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հունիսի 13-ի նիստում պետք է քննարկի կղզում ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի խաղաղարար ուժի (UNFICYP) ծառայության ժամկետը եւս 6 ամսով` մինչեւ դեկտեմբերի 15-ը երկարացնելու հարցը: UNFICYP-ի ժամկետը լրանում է հունիսի 15-ին:

No comments: