Thursday, June 5, 2008

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ, ՀՅԴ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ,

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ ընդհանուր ժողովը կոչ է անում սփյուռքահայությանը` ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Ինչպես մայիսի 29-ի ասուլիսում նշեց Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ-Ի Բյուրոյի բոլոր արտերկրի անդամները արդեն սկսել են ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը:
Անդրադառնալով ՀՀՇ-ական մամուլի այն պնդումներին, թե ՀՅԴ ֆինանսական աջակցություն է ստանում «դրսից», Վ.Հովհաննիսյանը նշեց, որ ՀՅԴ անդամները որտեղ էլ որ ապրեն, նրանք հայ են եւ ընդունվել են կուսակցության շարքերը` երդում տալով ծառայելու հայ ժողովդին: «Իսկ այն կենտրոնները, որոնք ֆինանսավորել եւ ֆինանսավորում են Հայաստանում որոշ քաղաքական խմբակների, կապ չունեն ոչ հայության, ոչ էլ մեր ազգային շահերի հետ»,- ասաց Վ.Հովհաննիսյանը, հավելելով, որ այդ տարբերությունը պետք է որ տեսնեն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ու նրան պաշտպանող թերթերը: Նա նշեց նաեւ, որ կուսակցությունը ֆինանսավորվում է անդամավճարներով եւ նվիրատվություններով, որոնք ուղղված են կոնկրետ ծրագրերի իրականացմանը:

No comments: