Հայաստանի մարզիկները մասնակցել են 25 եվրոպական առաջնությունների, 46 ուսումնամարզական հավաքների եւ 47 միջազգային մրցումների` նվաճելով 23 օլիմպիական ուղեգրեր, այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն րիգորյանը, ամփոփելով ՀՀ մարզիկների նվաճումները:
Ա. Գրիգորյանի խոսքով՝ Պեկինի օլիմպիական խաղերի նախապատրաստումը համակարգող հանրապետական շտաբը Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ զբաղվում է բոլոր անհրաժեշտ հարցերի լուծմամբ: ՀՀ մարզական խմբերը Պեկին կմեկնեն հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 6-ը:
Պեկինի օլիմպիական խաղերի հանդիսավոր շքերթը կգլխավորի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:
Հայաստանի պատվիրակության մարզական հագուստը պատվիրված Է ռուսական «Բոսկո», մասնագիտացվածը՝ գերմանական «Ադիդաս», եւ շքերթայինը՝ Հայաստանի «Արեւիկ» ֆիրմաներին:

No comments:
Post a Comment