Thursday, June 5, 2008

Բակում նավթ է հայտնաբերել

Շատերի համար երազանքն իրականություն Է դարձել ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Սելմա քաղաքի բնակիչ Գրեգ Լոշի համար. նա նավթ Է հայտնաբերել իր տան բակում, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: «Ես ոչինչ չգիտեի նավթի մասին, մինչեւ չսկսեցի զբաղվել դրանով: Այժմ ինձ մոտ նավթի տենդ Է սկսվել»,- ասում Է Լոշը: Նավթը նրա հողամասում Է գտնվում մոտավորապես քառասուն մետր խորության վրա: Նավթի արդյունահանման ոչ մեծ կայանքը շրջապատված Է մետաղե կանաչ ցանկապատով. ամբողջ կառուցվածքը, Լոշի խոսքով, նստել Է մոտավորապես 100 հազար դոլար: «Ես կարծում եմ, որ դա լավ ներդրում Է, մենք ներդրված փողը կվերադարձնենք մեկ կամ երկու տարի հետո»,- նշում Է Լոշը, ում տունը գտնվում Է տասն ակր տարածությամբ հողամասում: Նրա կոմպակտ կայանքն օրական արդյունահանում Է շուրջ երեք բարել նավթ, ինչն, անշուշտ, հեռու Է արդյունաբերական մասշտաբներից: Սակայն Լոշը կանգնած Է ճանապարհի սկզբին եւ պլանավորում Է չորս նոր հորատանցքերի հորատում. բակում արդեն կանգնած Է համապատասխան տեխնիկան: Նոր հորատանցքերը, ինչպես եւ առաջինը, շուրջօրա նավթ կտան ամբողջ տարվա ընթացքում: «Դա փող տպելու հաստոց Է»,- ասում Է Լոշը: Նա արդեն հատուկ անոթ Է տեղադրել «սեւ ոսկին» պահելու համար եւ սպասում Է իր գործի ընդլայնմանը:

No comments: