Tuesday, June 17, 2008

Օգնելու են Արթուրին

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ», 11.06.08: Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնը հայտարարել է, որ պատրաստ է ամբողջովին հոգալ մարտի 1-ին հրազենային բազմաթիվ վնասվածքներ ստացած 22-ամյա Արթուր Ավագյանի բուժման ծախսերը: Հիշեցնենք, որ բժիշկները մարտի 1-ին նրա մոտ արձանագրել էին պարանոցի եւ դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք, տրավմատիկ շոկ, աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ եւ այլն: Ներկայումս, պլաստիկ վիրահատության անհրաժեշտությունից բացի, նա նաեւ ավելի լուրջ խնդիրներ ունի` կապված լեզվի ֆունկցիաների` ուտելու եւ խոսելու հետ: Անհրաժեշտ է մասնագիտական լուրջ բուժօգնություն, որպեսզի Արթուրը հաղթահարի հոգեբանական սթրեսը եւ վերականգնի առողջությունը:

No comments: