Tuesday, June 17, 2008

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 24 ՄԵՂԱԴՐՅԱԼ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», Ռ/Կ. 13.06.08: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում, 2008 թվականի հունիսի 13-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտվում 24 մեղադրյալ, եւս 12 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Հունիսի 13-ի դրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով, որոնց թվում են գործուն զղջալը, իրադրության փոփոխությունը, ապացույցների անբավարարությունը, 21 մեղադրյալի, նրանց թվում Սուրեն Սուրենյանցի, Երջանիկ Աբգարյանի, Լեւոն Դավթյանի, Նորայր Նորիկյանի եւ այլոց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը եւ նրանց մասով կարճվել քրեական գործի վարույթը: Դատարան է ուղարկվել 70 քրեական գործ 80 անձի վերաբերյալ, որոնցից 29 գործով 32 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ, այդ թվում 11 անձ դատապարտվել է ազատազրկման? 1-5 տարի ժամկետով, 21 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան, 2 մեղադրյալ արդարացվել է: Եւս 13 քրեական գործ 13 անձի վերաբերյալ անջատվել են առանձին վարույթներ եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության կամ ըստ ընդդատության՝ դատարաններ:

No comments: