Մայիսի 24-ին Բուլղարիայի Դանուբ քաղաքի շրջանային վարչական դատարանը մերժել է Քաղաքային խորհրդի` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարության դեմ հայցերը, որ դատարան էին ներկայացրել Ռուսեի շրջանային կառավարիչ Մարիա Դիմովան եւ «Իրավունքներ եւ ազատություններ» թուրքական շարժման ներկայացուցիչները: Դատարանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի եւ բուլղարացիների ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը չի կարող վիճարկվել, քանի որ այն վարչական ակտ չէ, այն միայն դեկլարատիվ բնույթ ունի եւ որեւէ իրավական հետեւանքներ չունի:
Օսմանյան կայսրությունում 1915-22թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը ընդունվել է Ռուսեի քաղաքային խորհրդի կողմից ապրիլի 17-ին:
Thursday, June 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment