Thursday, June 5, 2008

ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ՎՐԱ
«ԼՐԱԳԻՐ», 28.05.08: Մայիսի 28-ի կեսօրին, Վերնիսաժի հարեւանությամբ, հարձակում է տեղի ունեցել «Սկսել ա» երիտասարդական քաղաքացիական շարժման ղեկավար Արսեն Խառատյանի վրա: Արսեն Խառատյանին հարվածել են թիկունքից ծանր առարկայով`գլխին: Արսեն Խառատյանը ծանր վնասվածքներով գտնվում է Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Արսեն Խառատյանը պատմել է, որ իր վրա հետեւից հարձակվել են 3 անհայտ անձինք, որոնց դեմքերն ինքը չի տեսել: Խառատյանը նշել է, թե ինքը գնում էր Սաշա անունով մի լրագրողի հետ հանդիպելու, որին չի ճանաչում եւ որի հետ պայմանավորվել է հեռախոսով, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել: Արսեն Խառատյանը վնասվածք է ստացել գլխին եւ նրան չորս կար է դրվել: Հիվանդանոց են այցելել քննիչները, նրանք ցուցմունք են վերցրել Արսենից, հարուցված է քրեական գործ:

No comments: