Thursday, July 3, 2008

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ՀԵՏ ԸՆԹՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԱԾ

Ամերիկյան բիզնեսի կենդանի լեգենդ, միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթթի հետ շփվելու հնարավորությունը կրկին դրվել է էլեկտրոնային աճուրդի: Կիրակի օրվանից սկսած eBay ինտերնետ-աճուրդում, բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ, կարող են մրցել Նյու-Յորքի լավագույն Smith & Wollensky ռեստորանում Ու. Բաֆֆեթթի հետ ընթրելու համար: Ընթրիքի նախնական գինը 25 հազար դոլար է, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ ընթրիքի վերջնական գինն ավելի բարձր կլինի:
Նախորդ տարի Berkshire Hathaway հոլդինգի տնօրենի հետ ընթրելու հնարավորությունը երկու «ներդրողների»վրա 650 հազար դոլար արժեցավ:
Օտարերկրյա լրատվամիջոցների փոխանցմամբ, Ու. Բաֆֆեթթի հետ ընթրիքի գումարը փոխանցվելու է Սան-Ֆրանցիսկոյի անտուններին ու չքավորներին: Աճուրդին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 27-ը: Նկատենք, որ այս տարվա մայիսին, 77-ամյա Ու. Բաֆֆեթթը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրեց առաջին տեղը: Forbes-ի տվյալներով, գործարարի ունեցվածքը կազմում է 62 մլրդ դոլար:

No comments: