News.am. 12-1-2012- Արդեն որոշվել է հատուկ խմբի կազմը, որը բանակցություններ է վարելու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության եւ շահագործման շուրջ: Խմբի կազմը ընտրվել է նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Ազգային պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, հաղորդում է ANS-press-ը:
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման համար Ռուսաստանը պետք է տարեկան Ադրբեջանին վճարի 7 միլիոն տաս տարվա ընթացքում:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին Ադրբեջանում նոր ռադիոլոկացիոն կայանի կառուցման մասին: Ակնկալվում էր, որ նոր ռադիոլոկացիոն կայանը կփոխարինի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանին: Նշվում էր նաեւ, որ դրա շինարարությունը նախատեսված էր 2017-2019 թվականներին:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment