Thursday, August 28, 2008

Հայաստան-Թուրքիա`

Մինչեւ 21 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն օգոստոսի 20-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթանակ Է տարել Թուրքիայի երիտասարդական թիմի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ ենթախմբի խաղում: Առաջին խաղակեսում երկու թիմերն Էլ ցուցադրել են բավական ակտիվ խաղ` փորձելով տիրանալ նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլիստների գրոհներին կտրուկ սրություն է հաղորդել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Հովհաննես Գոհարյանը: Հայ ֆուտբոլիստները կենտրոնացել են մրցակցի, հատկապես` բարձրահասակ Մեհմեդ Բաթդալին «չեզոքացնելու» վրա եւ, չհաշված առանձին դեպքերում թուրքերի արագ գրոհներին, առաջին խաղակեսում ոչ միայն զսպել են մրցակցին, այլեւ որոշ խաղային առավելություն ձեռք բերել: ՀՀ հավաքականից աչքի են ընկել Հենրիկ Մխիթարյանը եւ Կառլեն Մկրտչյանը, թուրքերից՝ Իլհան Պարլակը, Աբդուլլա Դուրակը: Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ են սկսել դաշտի տերերը, եւ խաղադաշտում հետաքրքիր ու հագեցած մրցապայքար է ծավալվել, որտեղ ոչ ոք չԷր ցանկանում ռիսկի դիմել` նախընտրելով տեխնիկայի եւ արագության հաշվին առավելություն ձեռք բերել, օգտագործել ստեղծվող գոլային պահերը: Չնայած վերը նշված ֆուտբոլիստները մասնակցել են սուր գրոհներին եւ մոտիկից, եւ հեռվից փորձել գրավել մրցակցի դարպասը` դա հաջողվել է միայն երկրորդ խաղակեսի երկրորդ մասում: Հանդիպմումն ավելի լարված Է եղել 66-րդ րոպեին: Հայաստանի ֆուտբոլիստ Միխեիլ Սիմոնյանի կոպիտ սխալից հետո, այն Էլ թիմի տուգանային հրապարակից ոչ հեռու, թուրքերի միանգամից 3 ֆուտբոլիստ դուրս են եկել ՀՀ թիմի 1 պաշտպանի դեմ, հաջող խաղարկել գնդակը եւ չնայած Գրիգոր Սելիքսեթյանը հետ է մղել առաջին հարվածը, բայց Ա.Դուրակը երկրորդ հարվածով բացել է խաղի հաշիվը՝ 1:0: Տպավորությունն այնպիսին Էր, որ թուրքերը ժամանակից շուտ էին հավատացել իրենց հաղթանակին, իսկ Հայաստանի ֆուտբոլիստները դժվարին հոգեբանական վիճակում էին հայտնվել եւ որոշ ժամանակ չԷին կարողանում վերականգնել խաղը: Սակայն 89-րդ րոպեին Հ.Գոհարյանը փայլուն է օգտագործել աջ եզրից տուգանային հարվածը` գնդակն ուղարկելով մրցակցի տուգանային հրապարակի կենտրոն: Կառլեն Մկրտչյանի սառնասիրտ խաղը եւ գերազանց հարվածն անսպասելի Է եղել թուրք պաշտպանների ու դարպասապահի համար. հաշիվը դարձել է 1:1: Դրանից հետո հայ ֆուտբոլիստներն ամբողջ թիմով նետվել են առաջ` կենտրոնով սուր գրոհ կազմակերպելով եւ մոտ տարածությունից Հենրիկ Մխիթարյանը գրավել է թուրքերի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1: Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր իր ենթախմբում. առաջատարը չեխերն են 14 միավորով, թուրքերն ունեն 13 միավոր: Հայաստանի ֆուտբոլիստներին փայլուն կամային հաղթանակի առթիվ շնորհավորել են թիմի հանդերձարան այցելած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` հատուկ նշելով խաղացողների մարզական ոգին ու խաղը: Մամուլի ասուլիսում Թուքիայի թիմի գլխավոր մարզիչ Մուֆիթ Էրքասապը նշել է, որ Հայաստանում Թուրքիայի մարզիկներին գերազանց են ընդունել: Ըստ նրա` թուրքերն ակնկալում Էին, որ հանդիպումը ծանր կլիներ եւ այդպես Էլ եղավ: Նա ընդգծել է Հայաստանի ֆուտբոլիստների ուժեղ խաղը, նշել, որ իր թիմի նպատակն է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալ: Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը շատ գոհ Է իր թիմից, որը կարողացավ նման ծանր խաղում հաղթանակ տանել, չափազանց լարված պայմաններում ցուցադրել արժանի խաղ բարդ մրցակցի հետ: Ի դեպ, հանդիպման արդյունքը կանխագուշակելի չԷր: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմն էր՝ Մելիքսեթյան, Խաչատրյան, Ստեփանյան, Սիմոնյան, Անդրիկյան, Եդիգարյան, Սահակյան, Գոհարյան, Մխիթարյան, Ղազարյան( Բալաբեկյան ), Մկրտչյան, Թուրքիայինը՝ Կջվրակ, Դեմիր, Օզթորուն, Գունգոր, Սամ, Դուրակ, Թորուն, Ելեն( Կարաչան), Բաթդալ, Պարլակ (Դուրուեր), Էրդեմ: Գլխավոր մրցավարն էր Միքայել Սվենդսենը, մրցավարները՝ Օլե Հանսենը, Հենրիկ Քրիսթենսենը, պահեստային մրցավարը՝ Էմիլ Լաուրսենը՝ բոլորը՝ Դանիայից, ՈւԵՖԱ-ի պատվիրակն էր Էդուարդ Դերվիշայը՝ Իսպանիա, ՈւԵՖԱ-ի տեսուչը՝ Ուլրիխ Գրժելան՝ Գերմանիա:

No comments: