Thursday, September 4, 2008

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲԱՐՍԵՂ ԹՈՒՂԼԱՃՅԱՆԸ

ԼՈՆԴՈՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լոնդոնի Օքսֆորդ համալսարանում օգոստոսի 26-31-ը ընթացող Գիտության, մշակույթի եւ արվեստների միջազգային համագումարին այս տարի եւս Թուրքիան ներկայացնում է հայտնի լեզվաբան, պատմաբան պրոֆեսոր Բարսեղ Թուղլաճյանը: Օգոստոսի 27-ին նա 250 պատվիրակների առջեւ հանդես է եկել ելույթով` անդրադառնալով, մասնավորապես, մարդու իրավունքների իրագործմանն ու ազգերիւ բարեկամական հարաբերությունների կիրարկմանը: Համագումարի ընթացքում, որին ներկա է գտնվել նաեւ Թուրքիայի դեսպան Աթըլայ Էրսանը, Բ.Թուղլաճյանը պարգեւատրվել է Միջազգային պատվո շքանշանով: Ինչպես հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, համագումարի շրջանակում պրոֆ. Թուղլաճյանն այցելել է նաեւ Հայաստանի դեսպանատուն եւ մտերմիկ զրույց ունեցել դեսպանի հետ:

No comments: