Monday, August 4, 2008

Sabah.

Կիրակի օրը Ստամբուլում հնչած պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Քրդստանի ազատագրման բազեներ» ռադիկալ երիտասարդական խմբավորումը: Պայթյունի հետեւանքով զոհվել է 17 եւ վիրավորվել 154 մարդ: Այլ աղբյուրներից, այդ թվում պաշտոնական, այս հաղորդագրությունը դեռեւս չի հաստատվել, հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, հղում անելով թուրքական հատուկ ծառայությունների աղբյուրներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կարծում է, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը՝ ՔԱԿ-ը մեղսակից է Ստաբուլում տեղի ունեցած պայթյուններին, որի արդյունքում զոհվել է 17 եւ վիրավորվել 154 մարդ: ՔԱԿ-ն այդ մեղադրանքները հերքում է: Ըստ Էրդողանի, պայթյունները կապված են Թուրքիայի ՌՕՈՒ-ի գործողությունների հետ, որոնք հարվածներ են հասցրել ՔԱԿ-ի գրոհայինների 12 օբյեկտներին Իրաքի հյուսիսում:
Մինչդեռ, ՔԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ժխտում է իր մասնակցությունը Ստամբուլում հնչած պայթյուններին: «ՔԱԿ-ը ոչ մի կապ չունի այդ հարձակման հետ: Մութ պատմություն է: Նման միջադեպեր եղել են անցյալում, սակայն այժմ, երբ ձերբակալվել են «Էրգենեկոնի» անդամները եւ սկսվել է իշխող կուսակցության դատավարությունը, նման տիպի հարձակումները սադրանք են: Մենք հավատում ենք, որ այդ միջադեպի ետեւում «մութ» ուժեր են կագննած»,-ասել է ՔԱԿ-ի առաջնորդներից Զուբեյիր Այդարը:

No comments: