Saturday, September 6, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՈՐԾԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ

Հոկտեմբերի 1-ից իր գործունեությունը կսկսի Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը, որի ստեղծումը ուշացել է 17 տարով,- օգոստոսի 3-8-ը Ծաղկաձորում անցկացված Համահայկական երիտասարդական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հետ օգոստոսի 9-ի հանդիպմանը նշեց առայժմ ՀՀ ԱԳՆ շրջանակում գործող կառույցի` Սփյուռքի պետական կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ ապագա նախարարության համար հատկացվել է Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ կառավարության շենքի շարունակությունը կազմող նոր կառուցվող շենքը: Նոր կազմավորվող նախարարության ապագա ղեկավարը նշեց, որ ներկայումս մշակվում է Սփյուռք-Հայրենիք հայեցակարգը, կանոնադրությունը, միջոցառումների հսկայական ցանկը: Նախարարության գործունեության կարեւորագույն խնդիրներն են, ըստ Հրանուշ Հակոբյանի, հայապահպանությանը, Հայրենիքի հզորացման հարցում հայ ժողովրդի ներուժի օգտագործմանը, այլալեզու, այլադավան հայերի հայադարձությանը, Սփյուռքի չկազմակերպված համայնքների կազմավորմանը նպաստելը, համահայկական հզոր միջոցառումների կազմակերպումը:

No comments: