Sunday, September 7, 2008

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՔՈՒ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փոխնախագահ Չեյնին ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձն է, որ մինչ օրս այցելել է Ադրբեջան: Նրա այցը հանրապետություն վկայում է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններում նոր փուլի սկզբնավորման մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին` մեկնաբանելով Ամերիկայի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի այցն Ադրբեջան: Դերսին, հիշեցնելով, որ, ինչպես փոխնախագահ Չեյնին է ասել, Ամերիկան պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նշել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` սկսած տարածքային ամբողջականության սկզբունքից, երկխոսության միջոցով: «Լուծել հակամարտությունը այսօր առավել կարեւոր է, քան երբեւէ: Դա խաղաղություն եւ կայունություն կպարգեւի տարածաշրջանին եւ կուժեղացնի Ադրբեջանի անվտանգությունը»,- ասել է դեսպանը:

No comments: