
Գործող վարչակարգերին տրված իրավապաշտպան գնահատականներից են սկսվել դրանց քանդումը Եգիպտոսում, Լիբիայում, նաև Սիրիայում, որտեղ կրկնվում է Լիբիայի սցենարը: ԱՄՆ-ն դեռևս ամռան սկզբին ակնարկեց, որ Կադաֆիի վարչակարգը կընկնի սեպտեմբերին, իր զորքերն այնտեղ պահելով ևս 2 ամիս: Սիրիայում, չնայած ընտրությունների անցկացման վերաբերյալ տված Ասադի խոստմանը, նույնպես նշվում են վարչակարգի անկման ժամկետները:
Այս ֆոնին հետաքրքիր է, որ իրավապաշտպան կազմակերպությունն ուշադրությունն ուղղել է հետխորհրդային պետություններին, առաջին հերթին` Ռուսաստանին, Ադրբեջանին և Ղազախստանին: Ադյոք այս երկրներում կարելի է սպասել մերձավորարևելյան մատրիցայի կիրառմանը: Եվ ի՞նչ պետք է անի Հայաստանը, որին Freedom House-ը հնարավորություն է տալիս` չներառելով բռնատիրությունների գլխավոր ցուցակում, որոնց աջակցում է Պուտինը:
No comments:
Post a Comment