Monday, September 5, 2011

Սխալվում են նրանք, ովքեր Ղարաբաղը դիտարկում են բացառապես որպես Երեւանի «խամաճիկ». Սերգեյ Մարկեդոնով

News.am. 5-6-9-2011- Ղարաբաղը մեծ ցանկություն չի ցուցաբերում «բարեկամանալու» չճանաչված մյուս հանրապետությունների հետ: Նրա ղեկավարությունը ձգտում է իր ինքնորուշումը ներկայացնել եվրոպական կազուսների օրինակով (Կոսովո, Կիպրոս): Այդ մասին Լեռնային Ղարաբաղի 20-ամյակին նվիրված հոդվածում գրում է Ռուսաստանի քաղաքագիտական տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից հրավիրված ԱՄՆ, Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Փորձագետը նշում է, որ Ղարաբաղն ավելի շատ ելքեր ունի դեպի արեւմտյան հանրություն, քան մյուս չճանաչված հանրապետությունները: Ոչ մի այլ միավոր դե-ֆակտո չի ստանում ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորումը: Տվյալ դեպքում դրա համեստ չափերը մեզ չպետք է շեղեն բուն սկզբունքից: Դրա կիրառումը Աբխազիայի, Հարավային Օսիայի հանդեպ հնարավոր չէ պատկերացնել:
Գրեթե անհնար է նաեւ եվրոպական խորհրդարանի պատգամավորներին եւ ամերիկյան կոնգրեսականներին տեսնել Սուխումիի, Տիրասպոլի կամ Ցխինվալի այցելող հյուրերի շարքում: Նախկին խորհրդային չճանաչված ոչ մի միավոր չունի այդքան արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչներ, որքան ԼՂՀ-ն (ներառյալ ԱՄՆ, Ավստրալիան, Ֆրանսիան, Մերձավոր Արեւելք, Գերմանիան): Ղարաբաղն ինքը մեծ ցանկություն չի ցուցաբերում «բարեկամանալու» չճանաչված մյուս հանրապետությունների հետ: Նրա ղեկավարությունը ձգտում է իր ինքնորոշումը ներկայացնել եվրոպական կազուսների ենթատեքստում (Կիպրոս, Կոսովո):
«Սակայն ԼՂԻՄ-ի նաեւ ԼՂՀ-ի կազմի մեջ չմտնող տարածքների շրջափակման հանագամանքը բավական խնդրահարույց է դարձնում հանրապետության միջազգային ճանաչումը: Ինչպես նաեւ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը, որը հայկական կողմը ներկայացնում է որպես «վերջին փաստարկ» հակամարտության հավանական «սառեցման» պարագայում»,-գրում է փորձագետը:

No comments: