Saturday, September 6, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԽՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Փորձագետների հերթական ուսումնասիրությունը բազում հորիզոնականներից առաջինում տեղավորել է Մոնղոլիային, որն ամենից շատ ծխող երկիրն է աշխարհում: Թերեւս այն քիչ դեպքերից է, որ Հայաստանի ներկայությունն առաջին տասնյակում ցանկալի չէ: Արի ու տես, տեղ ունենք վեցերորդ հորիզոնականում, իսկ նախկին խորհրդային տարածքից առաջինն ենք: Եթե Մոնղոլիայի բնակչության 67,8 տոկոսն է ծխում, ապա հայաստանցիների 64 տոկոսը: Հաճախականությամբ առաջինը Հունաստանն է՝ օրը 8,6 գլանակ: Առողջ ապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունը ներառել է Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը, հաշվարկն էլ կատարել է հիմք ընդունելով 2002-2003 թվականների տվյալները: Դրանց համաձայն, Հայաստանը Մոնղոլիայից բացի ոտք է մեկնում Չինաստանի (66,9%), Քենիայի (66,8%), Կամբոջայի (66%), Նամիբիայի (65%) հետ:

No comments: