Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, եւ, հնարավոր է, որ շուտով կգա շատ կարեւոր որոշումներ ընդունելու ժամանակը: Այս մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ի այսօրվա խնդիրներից մեկն է հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար: Բ.Ֆասիեն հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայումս ջանքեր է գործադրում կազմակերպելու եռակողմ հանդիպում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ ընթացիկ ամսվա վերջին Նյու Յորքում սպասվող ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում:Ի պատասխան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Թուրքիայի դրսեւորված նախաձեռնությանը վերաբերող հարցին, ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ այդ նախաձեռնությունը սպառնալիք չի ներկայացնում ԵԱՀԿ ՄԽ-ի համար: Նա հայտարարեց, որ ողջունում է բարի կամքի ցանկացած դրսեւորում, «եթե դա հակամարտության կարգավորման նոր տարբերակ հայտնաբերելու նպատակ չի հետապնդում»: Նա հիշեցրեց, որ Թուրքիան նույնպես ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ է: «Եթե հակամարտության կարգավորմանը միջնորդական ջանքեր ցուցաբերելու Թուրքիայի ցանկությունը իսկապես բարի է, ապա մենք դեմ չենք»,- ասաց Բ.Ֆասիեն:Վրաստանի վերջին իրադարձությունների առնչությամբ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեմ է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծմանը: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանի վերջին իրադարձությունները հաստատեցին, որ ռազմական ուղին ձեռնտու չէ հակամարտող կողմերից եւ ոչ մեկին:Saturday, September 20, 2008
ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՇՈՒՏՈՎ ԿԳԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ,- ՀԱՄԱՐՈՒՄ Է ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵՆ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, եւ, հնարավոր է, որ շուտով կգա շատ կարեւոր որոշումներ ընդունելու ժամանակը: Այս մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ի այսօրվա խնդիրներից մեկն է հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար: Բ.Ֆասիեն հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայումս ջանքեր է գործադրում կազմակերպելու եռակողմ հանդիպում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ ընթացիկ ամսվա վերջին Նյու Յորքում սպասվող ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում:Ի պատասխան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Թուրքիայի դրսեւորված նախաձեռնությանը վերաբերող հարցին, ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ այդ նախաձեռնությունը սպառնալիք չի ներկայացնում ԵԱՀԿ ՄԽ-ի համար: Նա հայտարարեց, որ ողջունում է բարի կամքի ցանկացած դրսեւորում, «եթե դա հակամարտության կարգավորման նոր տարբերակ հայտնաբերելու նպատակ չի հետապնդում»: Նա հիշեցրեց, որ Թուրքիան նույնպես ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ է: «Եթե հակամարտության կարգավորմանը միջնորդական ջանքեր ցուցաբերելու Թուրքիայի ցանկությունը իսկապես բարի է, ապա մենք դեմ չենք»,- ասաց Բ.Ֆասիեն:Վրաստանի վերջին իրադարձությունների առնչությամբ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեմ է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծմանը: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանի վերջին իրադարձությունները հաստատեցին, որ ռազմական ուղին ձեռնտու չէ հակամարտող կողմերից եւ ոչ մեկին:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment