Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեկտեմբերի 24-ին Մամուլի Ազգային ակումբում հանդիպելով լրագրողների հետ, միարժեք բացասական է գնահատել համահայկական բանկ ստեղծելու նախաձեռնությունը, որով հանդես է գալիս կառավարությունը եւ օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ-ին: Հրանտ Բագրատյանի խոսքով, համահայկական բանկը վնասելու է Հայաստանի առեւտրային բանկերին: Ընդհանրապես, նախկին վարչապետը ասում է, որ պետք է հրաժարվել “համահայկական” այդ բառակապակցությունից, քանի որ դա ուղղակի անհեթեթություն է: Ըստ նրա, կա արդեն համահայկականը, դա Հայաստան պետությունն է, իսկ դրանից ավելի համահայկական բան չի կարող լինել եւ պետք չէ ընկնել անհեթեթությունների գիրկն ու խոսել ասենք համահայկական կինո, կամ համահայկական կուսակցություն ստեղծելու մասին: “Համահայկականը կա, դա մենք են”, ասում է Հրանտ Բագրատյանը, նկատի ունենալով հայկական պետությունը:Saturday, December 27, 2008
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեկտեմբերի 24-ին Մամուլի Ազգային ակումբում հանդիպելով լրագրողների հետ, միարժեք բացասական է գնահատել համահայկական բանկ ստեղծելու նախաձեռնությունը, որով հանդես է գալիս կառավարությունը եւ օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ-ին: Հրանտ Բագրատյանի խոսքով, համահայկական բանկը վնասելու է Հայաստանի առեւտրային բանկերին: Ընդհանրապես, նախկին վարչապետը ասում է, որ պետք է հրաժարվել “համահայկական” այդ բառակապակցությունից, քանի որ դա ուղղակի անհեթեթություն է: Ըստ նրա, կա արդեն համահայկականը, դա Հայաստան պետությունն է, իսկ դրանից ավելի համահայկական բան չի կարող լինել եւ պետք չէ ընկնել անհեթեթությունների գիրկն ու խոսել ասենք համահայկական կինո, կամ համահայկական կուսակցություն ստեղծելու մասին: “Համահայկականը կա, դա մենք են”, ասում է Հրանտ Բագրատյանը, նկատի ունենալով հայկական պետությունը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment