Wednesday, December 3, 2008

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԸ ԵՐԵՔ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

«Ազգ» 3-12-2008- «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, որը 2003-ի նախագահական ընտրությունների եւ 2004 թվականի ապրիլյան դեպքերի առնչությամբ մի շարք գործեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Եվրոդատարանը կայացրել է 3 վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: «Եվրոդատարանը հրապարակեց իր որոշումը, որով ճանաչեց 2003 թվականի նախագահական ընտրություններում վարչական կալանքի ենթարկված Լավրենտի Կիրակոսյանի եւ Արման Մխիթարյանի եւ 2004 թվականի ապրիլյան դեպքերի հետ կապված վարչական կալանքի ենթարկված Մյասնիկ Թադեւոսյանի իրավունքի խախտում: Ըստ էության (Մարդու իրավունքների եվրոպական) կոնվենցիայի երեք հոդվածներով իրավունքի երեք խախտումներ է ճանաչել»: «Փոխհատուցումը այսպես է. 4500 եվրո` բարոյական, յուրաքանչյուր գործով (տուրքերը հանած) եւ 3000` ծախսեր», ներկայացրեց փաստաբանը:

No comments: