Վերջերս սկսված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին նպաստելու համար Թուրքիան մտադիր է Ստամբուլ-Երեւան ուղղակի ավիաթռիչքներ կատարել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրների վրա: Ինչպես նշել է աղբյուրը, թուրքական կողմի նման մտադրությունն անմիջական կապ ունի պաշտոնական Երեւանի դիրքորոշման հետ Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների հարցում: «Թուրքիան ի նկատի կունենա Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Կոնկրետ որոշում դեռեւս չի կայացվել, եւ այս հարցը մանրակրկիտ կերպով կքննարկվի»,-նշել է աղբյուրը: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1993թ. ի վեր: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով:Tuesday, December 2, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻ՞Ր Է ՍՏԱՄԲՈՒԼ-ԵՐԵՒԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ
Վերջերս սկսված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին նպաստելու համար Թուրքիան մտադիր է Ստամբուլ-Երեւան ուղղակի ավիաթռիչքներ կատարել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրների վրա: Ինչպես նշել է աղբյուրը, թուրքական կողմի նման մտադրությունն անմիջական կապ ունի պաշտոնական Երեւանի դիրքորոշման հետ Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների հարցում: «Թուրքիան ի նկատի կունենա Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Կոնկրետ որոշում դեռեւս չի կայացվել, եւ այս հարցը մանրակրկիտ կերպով կքննարկվի»,-նշել է աղբյուրը: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1993թ. ի վեր: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment