Tuesday, December 2, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Դեկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա այցով կմեկնի Հելսինկի` մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հելսինկիում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի (Marc Perrin de Brichambaut) հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի (Jean Asselborn), , Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Մարթինի (Michael Martin), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լին Պասկոյի (Lynn Pascoe) հետ: Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի` Հայաստանի ԱԳ նախարար, Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում կկազմակերպի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Հելսինկիում նախարարը հանդիպում կունենա նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ:

No comments: