Thursday, December 11, 2008

ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունման տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում շնորհելու մասին, պարգեւատրելով նրան «Ոսկե Արծիվ» շքանշանով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

No comments: