
Չինաստանի Գուանչժոու նահանգում կատու են ուտում: Չինացիներն ասում են, որ Գուանչժոույի բնակիչներն ուտում են ամեն ինչ, ինչը շարժվում է` քայլում, սողում, ցատկոտում կամ թռչում: Այս նահանգում կատուներին վաճառում են կշեռքով` 1, 32 $ մեկ ֆունտի դիմաց: Ինչպես հայտնում է Ինոպրեսսա (InoPressa) կայքը, տեղի խոհանոցը էկզոտիկ է համարվում ` նույնիսկ չինական չափանիշներով:
Ոստիկանությունը, աղբյուրի փոխանցմամբ, հրաժարվում է միջոցներ ձեռնարկել կատու որսացողների դեմ, քանի որ վերջիններս որսում են միայն փողոցային կատուներին եւ, փաստացիորեն, չեն ոտնահարում ոչ մեկի սեփականության իրավունքը:
Կենդանիների պաշտպանները ցույցեր են կազմակերպում` փորձելով փրկել կատուներին: «Կատուն մարդու բարեկամն է, այլ ոչ թե սնունդ», «Ամոթ Գուանչժոույին» պաստառներով, նրանք դուրս են գալիս Չինաստանի փողոցներ եւ իրենց բողոքն արտահայտում երեւույթի դեմ:
Կենդանիների պաշտպաններին այնքան կատուներին ուտելու փաստը չի ուզում, որքան սեղանին մատուցելուց առաջ նրանց տանջանքների ենթարկելը: Այսպիսով, թափառող կատուները հազվագյուտ երեւույթ են դարձել ոչ միայն Գուանչժոույի նահանգում, այլեւ նաեւ ողջ Չինաստանում:
No comments:
Post a Comment