A1+. 29-1-2009- ԵԽԽՎ 26 պատվիրակ է ստորագրել հայտարարության տակ, որով փորձ է արվում կանխելու Ադրբեջանի անհանդուրժողականության եւ ատելության դրսեւորումները Հայաստանի հանդեպ:
Փաստաթուղթը քիչ առաջ շրջանառության մեջ է դրել Հայաստանի պատվիրակությունը, իսկ ստորագրությունները հավաքվել են մեկ օրվա ընթացքում:
Եվրոպայի խորհրդի միջանցքներում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Հերմինե Նաղդալյանը մոտենում էին տարբեր երկրների պատվիարակներին եւ ներկայացնում հայտարարությունը:
Հայտարարությունը Ադրբեջանի` Հայաստանի դեմ ծավալած անհանդուրժողականության եւ այլատացության մասին է:
Հայտարարությամբ Ադրբեջանի կառավարությունից պահանջվում է անհապաղ դադարեցնել անհարդուրժողականության եւ ատելության դրսեւորումները Հայաստանի, նրա քաղաքացիների, ազգությամբ հայերի հանդեպ: Նաեւ կոչ է արվում Վեհաժողովին դիտարկել այդ դրսեւորումները եւ ներկայացնել համապատասխան զեկույցով:
Փաստաթղթի տակ ստորագրել են Իտալիայի, Ֆրանսիայի, Ալբանիայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Էստոնաիայի խորհրդարանների պատգամավորները:
«Եվրոպայի խորհրդի խաղի կանոնների մեջ մտնում է հանդուրժողականությունը դիմացինի հանդեպ: Չի մտնում քսենոֆոբիան, այլատացությունը: Իսկ այն քաղաքական գործելաոճը, որը որդեգրել է մասնավորապես ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակությունը, մեր գնահատմամբ, բացարձակապես դուրս է Եվրոպայի խորհրդի արժեքային համակարգից»,- այս նախաձեռնությունը բացատրեց հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական պատվիրակները Ստրասբուրգում առիթը բաց չեն թողնում Հայաստանի քաղաքականությունը քննադատելու համար` ընդդհուպ մինչեւ վիրավորանքներ տեղալով: Երեկ էլ ԵԽԽՎ-ում հայտարարություն էին տարածել` ասելով, թե «60 տարի Հայաստանը խախտում է մարդու հիմնարար իրավունքները, 150000 ադրբեջանցու, ովքեր վտարվել են 20-րդ դարի կեսերին Հայաստանից»:
Կարինե Ասատրյան - ՍտրասբուրգSaturday, January 31, 2009
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԱՎԵԼԻ՞ ԶՈՒՍՊ

Կարինե Ասատրյան - Ստրասբուրգ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment