News.am. 23-1-2012- Թուրքիայի զայրալից արձագանքը տվյալ օրինագծին վկայում է այն մասին, որ Անկարան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Այդ մասին, այսօր` հունվարի 23-ին, հայտարարել է սենատոր Իզաբել Պասկեն` Կոմկուսի եւ Հարապետական ու քաղաքացիական շարժման խմբակցությունից, Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը:
Նրա խոսքով, նախագահական ընտրությունների մոտ լինելու փաստը կասկածներ է հարուցում նախագահի այս նախաձեռնության անկեղծության մեջ: «Մենք ցանկանում ենք հավատարիմ մնալ մեր հայ հայրենակիցների նկատմամբ մեր դիրքորոշմանը: Փաստերի վիճարկումը կամ նվազեցումը պետք է պարբերաբար պատժվի: Թուրքիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում հայերի հիշատակի պղծման ուղղությամբ, չպետք է թույլ տանք, որ ժխտողականությունը գործի մեր երկրում, մեր հայ հայրենակիցները արդարացիորեն պաշտպանություն են ակնկալում»,- ասել է նա: Սենատորի խոսքով, Թուրքիայի զայրալից արձագանքը տվյալ օրինագծին վկայում է այն մասին, որ Անկարան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:
Եվրոպական ժողովրդավարական եւ սոցիալական միության խմբակցության անդամ Ժակ Մեզարի կարծիքով, օրինագծի քննարկումը նախագահի նախընտրական նախաձեռնությունն է եւ ցանկացած այլ փաստարկ երկերեսանիություն է: «Չի կարելի խառնել մեր հակազդեցությունն օրենքին այն բանի հետ, թե իբր մերժում ենք հայ ժողովրդի տառապանքները: Պետք է ընդունել Սահմանադրական օրինականության հանձնաժողովի կարծիքը: Այդ օրենքը դեմ է արտահայտման ազատությանը: Օրինքը կատարյալ չէ, կան բացթողումներ: Մենք պետք է մերժենք այդ տեքստը»,- ասել է Մեզարը` պահանջելով արդարադատության նախարարի մեկնաբանությունները` միաժամանակ նկատելով, որ իրավաբանորեն օրինագիծը միջնորդավորված է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը սկսել է Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:
Ըստ օրակարգի, ընդհանուր քննարկմանը ելույթ են ունենալու առաջին հերթին Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն եւ Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան Պիեռ-Սյուեռը: Նրանցից հետո ելույթ կունենան 13 սենատոր` Իզաբել Պասկեն, Ժակ Մեզարը, Ռոժե Կարուչին, Էստեր Բենբասսան, Էրվե Մարսելը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունին, Բրյունո Ժիլը, Ժան-Վենսան Պլասեն, Նատալի Գուլեն, Բեռնար Պիրան, Ժան-Ֆրանսուա Յումբերը եւ Ամբրուազ Դյուպոնը:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում: Նախնական գնահատականներով, օրինագիծը կընդունվի նաեւ Սենատում:Monday, January 23, 2012
Սենատոր Իզաբել Պասկե. Թուրքիայի արձագանքը վկայում է, որ նա շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
News.am. 23-1-2012- Թուրքիայի զայրալից արձագանքը տվյալ օրինագծին վկայում է այն մասին, որ Անկարան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Այդ մասին, այսօր` հունվարի 23-ին, հայտարարել է սենատոր Իզաբել Պասկեն` Կոմկուսի եւ Հարապետական ու քաղաքացիական շարժման խմբակցությունից, Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը:
Նրա խոսքով, նախագահական ընտրությունների մոտ լինելու փաստը կասկածներ է հարուցում նախագահի այս նախաձեռնության անկեղծության մեջ: «Մենք ցանկանում ենք հավատարիմ մնալ մեր հայ հայրենակիցների նկատմամբ մեր դիրքորոշմանը: Փաստերի վիճարկումը կամ նվազեցումը պետք է պարբերաբար պատժվի: Թուրքիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում հայերի հիշատակի պղծման ուղղությամբ, չպետք է թույլ տանք, որ ժխտողականությունը գործի մեր երկրում, մեր հայ հայրենակիցները արդարացիորեն պաշտպանություն են ակնկալում»,- ասել է նա: Սենատորի խոսքով, Թուրքիայի զայրալից արձագանքը տվյալ օրինագծին վկայում է այն մասին, որ Անկարան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:
Եվրոպական ժողովրդավարական եւ սոցիալական միության խմբակցության անդամ Ժակ Մեզարի կարծիքով, օրինագծի քննարկումը նախագահի նախընտրական նախաձեռնությունն է եւ ցանկացած այլ փաստարկ երկերեսանիություն է: «Չի կարելի խառնել մեր հակազդեցությունն օրենքին այն բանի հետ, թե իբր մերժում ենք հայ ժողովրդի տառապանքները: Պետք է ընդունել Սահմանադրական օրինականության հանձնաժողովի կարծիքը: Այդ օրենքը դեմ է արտահայտման ազատությանը: Օրինքը կատարյալ չէ, կան բացթողումներ: Մենք պետք է մերժենք այդ տեքստը»,- ասել է Մեզարը` պահանջելով արդարադատության նախարարի մեկնաբանությունները` միաժամանակ նկատելով, որ իրավաբանորեն օրինագիծը միջնորդավորված է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը սկսել է Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:
Ըստ օրակարգի, ընդհանուր քննարկմանը ելույթ են ունենալու առաջին հերթին Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն եւ Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան Պիեռ-Սյուեռը: Նրանցից հետո ելույթ կունենան 13 սենատոր` Իզաբել Պասկեն, Ժակ Մեզարը, Ռոժե Կարուչին, Էստեր Բենբասսան, Էրվե Մարսելը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունին, Բրյունո Ժիլը, Ժան-Վենսան Պլասեն, Նատալի Գուլեն, Բեռնար Պիրան, Ժան-Ֆրանսուա Յումբերը եւ Ամբրուազ Դյուպոնը:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում: Նախնական գնահատականներով, օրինագիծը կընդունվի նաեւ Սենատում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment