Saturday, January 31, 2009

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Թ. Էրդողանն իրենց առաջին ...

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Թ. Էրդողանն իրենց առաջին հանդիպմանը դրական են գնահատել երկկողմ հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավոսում հունվարի 29-ին կայացած իրենց առաջին հանդիպմանը դրական են գնահատել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացը: «Սա մեր առաջին հանդիպումն էր, համարում եմ, որ օգտակար հանդիպում էր: Ես նաեւ վարչապետի մոտ տեսա ցանկություն մեր հարաբերությունները կարգավորելու, եւ սա լավ հանգամանք է»,-հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպումն անցել է բավական կառուցողական մոնթլորտում, գործնական քննարկում է ծավալվել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կարեւորվել է Երեւանում սեպտեմբերի 6-ին կայացած Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը, որը, ըստ Է.Նալբանդյանի, բեկումնային էր հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ, որին հետեւել են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախաարարների հանդիպումները: «Կարգավորման ուղղությամբ ընդհանուր գործընթացը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը դրական են գնահատել եւ հանձնարարել են արտգործնախարարներին լրացուցիչ ջանքեր գործադրել կարգավորման համար»,-ասել է Է.Նալբանդյանը:

No comments: