Thursday, January 29, 2009

Գարեգին Բ. «Այսօր զորեղ է մեր բանակը, հաղթական է մեր զինվորների ոգին»

Երեւան (Երկիր) – 28-1-2009- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայոց բանակի զորահրամանատարներին, զինծառայողներին եւ համայն մեր ժողովրդին` Հայոց բանակի օրվա առիթով: Գոհություն Աստծո, որ այսօր զորեղ է մեր բանակը, հաղթական է մեր զինվորների ոգին` միշտ աննվազ սիրով ու նվիրումով առ Հայրենին: Այսօր Հայոց բանակի հուսալի պաշտպանությամբ ապահով են մեր երկրի սահմանները եւ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կառուցում է իր նոր, ազատ կյանքը: Աղոթում ենք, որ Տերը Հայոց բանակի սպաներին եւ մարտիկներին իրենց քաջարի եւ ազնվասիրտ ծառայության մեջ պարգեւի նորանոր հաջողություններ: Թող Բարձրյալի օրհնության ներքո միշտ հզոր լինի մեր բանակը, խաղաղ ու բարօր` կյանքը մեր Հայրենիքի, աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդի»:

No comments: