
HayInfo. 27-1-2009- Մի շարք բանկեր, որոնք նախորդ տարվա վերջին կանգնած էին սնանկացման եզրին, փրկվել են թմրադեղերի առևտրից ստացված գումարների շնորհիվ, նշել է ՄԱԿ-ի՝ թմրադեղերի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության պետ Անտոնիո Մարիա Կոստան։ Այդ մասին հաղորդում է Bankir.ru-ն։
Կոստայի խոսքերով՝ մաֆիայի մասնակցությունը ֆինանսական ինստիտուտների կայունացման գործում արդեն դարձել է հատուկ հետաքննության առարկա, որը վարում են իրենց վարչության աշխատակիցները։
«Չեմ բացառում, որ թմրադեղերի առևտուրը ֆինանսական միջոցների գրեթե միակ կայուն աղբյուրն է. ի տարբերություն համաշխարհային տնտեսության ոլորտների մեծ մասի, այստեղ անկում չի դիտվում։ Մենք հիմքեր ունենք պնդելու, որ միջբանկային վարկերի մի մասը, որոնք հանձնվել էին նախորդ տարվա վերջին, ֆինանսավորվել է թմրադեղերով զբաղվող մաֆիայի միջոցներով»,- նշել է Անտոնիո Մարիա Կոստան։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
No comments:
Post a Comment