
A1+ .27-1-2009- Շվեդացի պատգամավոր տիկին Պուրբեյ-Լունդինը այսօր կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ կողմից ցանկացած ժամկետ ընկալում են իբրեւ «քարտ-բլանշ»:
Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարման վեարբերյալ քննարկման ժամանակ նա նշեց, որ կարծում է, որ ՀՀ իշխանությունները պարզապես ժամանակ են փորձում են շահել: Նա իբրեւ օրինակ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ նիստից ընդամենը օրեր առաջ, որտեղ վտանգի տակ է ՀՀ պատվիրակության լիազորությունների հարցը, որոշեց ազատ արձակել 16 բանտարկյալի: Իսկ 40 հոգի իրենց քաղաքական հայացքների համար դեռ բանտերում են, ու տեղեկացել է, որ դեկտեմբերի 23-ին մեկուսարանում նրանցից ոմանք բռնությունների են ենթարկվել: Նա հիշեցրեց, որ Հայաստանում իշխանությունների ճնշման տակ են էլեկտրոնային ԶԼՄ-ները:
Պատգամավորը նշեց` թվում է` ինքը միակն է , որ դժգոհ է ԵԽԽՎ-ում Հայաստանի նկատմամբ պատժամիցոցներ չկիրառելուց, սակայն ինքը վստահ չէ, որ մինչեւ ապրիլ, ինչպես առաջարկվում է նախագծում, ՀՀ իշխանություններն առկա խնդիրները կլուծեն:
Առ այս պահը նա միակն է չհաշված ադրբեջանցի պատգամավորների, որ դժգոհ է Հայաստանին հերթական ժամկետ տալուց:
Ի դեպ, նա դիտարկել է ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները, եւ, ընտրատեղամասերի 10 տոկոսում, իր խոսքերով, խախտումներ են արձանագրվել:
Կարինե Ասատրյան -Ստրասբուրգ
No comments:
Post a Comment