Wednesday, January 28, 2009

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հերթական դիտարկումն է անցկացվել

«Ազատություն» - 27.1.2009- Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

No comments: